Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թեհրանը պնդում է, որ Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր չի արձակել

Թեհրանը պնդում է, որ Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր չի արձակել
06.03.2026 | 12:23

Իրանն Իսրայելին մեղադրել է «կեղծ դրոշի ներքո» գործողություն իրականացնելու մեջ՝ Ադրբեջանում ԱԹՍ-ի (անօդաչու թռչող սարքի) անկումից հետո` հաղորդում է Tasnim-ը։

Թեհրանը հայտարարել է, որ հարևան երկրի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր չի արձակել և հարգում է այլ պետությունների ինքնիշխանությունը, հավելելով, որ հարձակումը կազմակերպվել է Իսրայելի կողմից՝ դրանում Իսլամական Հանրապետությանը մեղադրելու նպատակով։

Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն Իրանի հայտարարությունն «անընդունելի» է որակել և շարունակում է պնդել, որ ԱԹՍ-ներն արձակվել են Իրանի տարածքից։ Բաքուն իրանական զինվորականներից պահանջում է դադարեցնել միջադեպի հերքումը, պաշտոնապես ներողություն խնդրել և պատժել մեղավորներին։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 2793

Մեկնաբանություններ

ռադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am